Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ժելատինե քսուկ՝ կնճիռների դեմ. 168.am

Ժելատինե քսուկ՝ կնճիռների դեմ. 168.am

Մաշկը ձգելու համար շատ քսուկների բաղադրության մեջ ժելատին են օգտագործում, քանի որ այն ունի ձգող հատկանիշներ: Ժելատինի դրական հատկանիշներից մեկը պայմանավորված է նրա մեջ կալոգենի պարունակությամբ: Սա կենդանական ծագման սպիտակուց է, որի շնորհիվ հարթվում է մաշկը:

 

Ժելատինե քսուկ՝ կնճիռների դեմ.


1 թեյի գդալ ժելատինը խառնել ½ բաժակ ջրի, ½ բաժակ գլիցերինի, 3ճ/գ մեղրի և 1գ սալիցիլաթթվի հետ: Խառնուրդը լցնել ամանի մեջ և դնել տաք ջրի մեջ. խառնել այնքան, մինչև միասեռ զանգված ստանալը: Ապա հանել ջրի միջից և սառեցնել խառնուրդը՝ միևնույն ժամանակ անընդհատ խառնելով՝ ստանալու ժելատինե քսուկ: Ստացված քսուկը քսել դեմքին ամեն օր, քնելուց 2 ժամ առաջ և թողնել 20 րոպե: Քսուկի մնացորդները, որոնք չեն ներծծվել մաշկի մեջ, կարելի է մաքրել անձեռոցիկով: Որպես կանոն, ստացված զանգվածը կբավականացնի 1 ամիս:

Քսուկը կարելի է պահել սառնարանի վերին պահարանում: Քսուկից մի փոքր հատված վերցնել, տաքացնել և տարածել դեմքին:

Բանանից և ժելատինից պատրաստված քսուկ՝ մաշկը երիտասարդացնելու համար

Ժելատինե քսուկները ո՛չ միայն հարթեցնում են մաշկը, այլև լավացնում են արյան շրջանառությունը և դեմքի գույնը, դրանք ունեն փափկեցնող հատկանիշներ և օգնում են ազատվելու պեպեններից ու պիգմենտային հետքերից:

Դիմակը պատրաստելու համար խառնել 2 ճ/գ եռացրած ջուրը 1 թեյի գդալ ժելատինի հետ, ապա թողնել մինչև ուռչի: Լուծված ժելատինի մեջ ավելացնել 2 թ/գ բանանի խյուս և խառնել: Քսել նախօրոք մաքրած դեմքին: Դիմակը պահել դեմքին  20 րոպե, ապա լվանալ տաք ջրով:

Հեղինակ. Լիլիթ Հարությունյան
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. www.liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ